Սեմինարին մասնակցում էին ոչ միայն ուսանողներ, այլև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
«Գիտության զարգացման առանձնահատկություններից մեկն այն է, որ գիտական ճյուղերն այլևս առանձին չեն զարգանում: Այսօր միջառարկայական գիտություններն են, որ առաջընթաց ու զարգացում են ապրում: Այդ ճյուղերից մեկն էլ իրավագիտության և տնտեսագիտության վրա հիմնված «Սահմանադրական տնտեսագիտություն» առարկան է, որն այսօր մեր ուսումնասիրման առանցքում է»,- նշեց Հայկ Սարգսյանը:
Բանախոսը նախ ներկայացրեց սահմանադրական տնտեսագիտության ուսումնասիրության առարկան, դասակարգումը, ինստիտուցիոնալիզմի և սահմանադրական տնտեսագիտության միջև առկա կապը, ինչպես նաև բնագավառի մասնագետների առաջ քաշած մեթոդներն ու մոտեցումները:
Պրոֆեսորն ընդգծեց, որ սահմանադրական տնտեսագիտությունն ուսումնասիրում է կանոնների (սահմանադրական) գործող հատկությունները, այն ինստիտուտները, որոնց շրջանակներում անհատները փոխազդում են, ինչպես նաև գործընթացները, որոնց միջոցով այդ կանոններն ու ինստիտուտները ծագում և ընտրվում են:
«Եթե ավանդական տնտեսագիտությունում վերլուծությունները կենտրոնանում են առկա սահմանափակումների շրջանակներում ընտրության վրա, ապա սահմանադրական տնտեսագիտությունը վերլուծությունը ուղղորդում է դեպի սահմանափակումների միջև ընտրությանը` այդպիսով ներկայացնելով քննության «ավելի բարձր» մակարդակ»,- հավելեց Հայկ Սարգսյանը:
Հավելենք, որ սեմինարները կրելու են շարունակական բնույթ:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց տնտեսագիտության առանձին թեմաներին նվիրված սեմինարների շարքը:
Ֆակուլտետին կից գործող Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Սահմանադրականություն. ախտորոշման և կառավարման հիմնախնդիրներ» թեմայով սեմինարը վարում էր ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:
Ֆակուլտետին կից գործող Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Սահմանադրականություն. ախտորոշման և կառավարման հիմնախնդիրներ» թեմայով սեմինարը վարում էր ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը: