Կենտրոնի մասին
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը ստեղծվել է 2016թ-ին, որի գործունեությունը նպատակաուղղված է սահմանադրականության մշտադիտարկման ու կառավարման, տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացմանը, գիտագործնական լուծումների առաջադրմանը:
Կենտրոնի հիմնական խնդիրներից են երկրների սահմանադրական ախտորոշման, մշտադիտարկման և կառավարման մեթոդական մոտեցումների մշակումը, սահմանադրականության մակարդակի գնահատման ինդիկատորների համակարգի ստեղծումը, համագործակցող գիտահետազոտական և վերլուծական կազմակերպությունների , շահագրգիռ կարգավորող մարմինների, ինչպես նաև սահմանադրականության ոլորտի անհատ հետազոտողների լայն ցանցի ստեղծումը, ինչպես նաև կրթական ծառայությունների մշակումը սահմանադրական տնտեսագիտությանն առնչվող առանձին դասընթացների ու ծրագրերի միջոցով:
Կենտրոնի հետազոտական աշխատանքներին մասնակցում են ԵՊՀ ֆակուլտետների և այլ բուհերի ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները և այլ հետազոտողներ:
Ծրագրի իրականացմանը աջակցում են ՀՀ կառավարությունը, ՀՀ կենտրոնական բանկը, «Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամը և Ֆիզիկական անձիք: