YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մեր մասին

Ձեռներեցության զարգացման կենտրոնը կոչված է մայր բուհում ստեղծելու ոչ ֆորմալ կրթական-խորհրդատվական համակարգ, որը կնպաստի ուսանողների նորարարական բիզնես գաղափարների կյանքի կոչմանը և զարգացմանը: 

Կենտրոնի ստեղծման աշխատանքներն սկսվել են դեռևս երկու տարի առաջ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի նախաձեռնությամբ, և ահա անցած տարի ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընդունել է ԵՊՀ նոր կառուցվածքը՝ հաստատելով Ձեռներեցության զարգացման կենտրոնի հիմնադրումը: 

 

Կենտրոնի գործունեություն ունի երեք հիմնական ուղղություն՝

  1. Ֆորմալ կրթություն. նպաստել ուսումնական ծրագրում ձեռներեցության վերաբերյալ առարկայի ընդգրկմանը,
  2. Ոչ ֆորմալ կրթություն. իրականացնել թրեյնինգներ, սեմինարներ և աքսելերացիոն ծրագրեր համալսարանականների համար,
  3. Աջակցություն սկսնակ բիզնեսներին. իրավաբանական, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն:

 

ԵՊՀ Ձեռներեցության զարգացման կենտրոնը գտնվում է ԵՊՀ գլխավոր մասնաշենքի չորրորդ հարկում, Հունագիտության կենտրոնի հարևանությամբ և բաց է նոր գաղափարների և համագործակցության համար: