ՔԼԱՍՏԵՐԱՑՈՒՄ I-M-T ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՄԱՍ 2
ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնում կազմակերպված սեմինարին զեկուցում էր Ամասիա Ղազարյանը/գիտական ղեկավար՝ դոցենտ Ռ.Ավետիսյան/:
Շարունակելով «Քլաստերացում I-M-T մոդելի ձևաչափով» թեման՝ բանախոսը, ըստ նախապես ընտրված չափանիշների, ուսումնասիրում է սահմանադրականության 3 մակարդակները երկրների կտրվածքով:
Գնահատվում է գործոնների կարևորությունը սահմանադրականության մակարդակը որոշելու տեսանկյունից և գործոնների բաղադրիչների կարևորությունը սահմանադրականության տվյալ մակարդակը բնորոշելու համար:
Բանախոսը նշեց նաև, որ Սահմանադրականության խնդիրների ուսումնասիրումը և դրանց արդյունավետ լուծումների առաջադրումը հատկապես կարևոր են զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում, որտեղ առկա է մեծ խզում հռչակված սահմանադրական դրույթների և գործող կանոնների միջև:
Սահմանադրական զարգացումները, որպես անընդհատ ու շարունակական գործընթաց, միջազգային պրակտիկայում տեղի են ունենում հասարակական զարգացումներին զուգընթաց:
Սեմինարն ավարտվեց քննարկումով: