YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄԵԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի գիտական սեմինարին զեկուցում էր Տիգրան Քարամյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին Երևանում առկա տրանսպորտային համակարգի հիմնախնդիրները և անդրադարձ կատարվեց մունիցիպալ կառավարման առանձնահատկություններին: Նշվեց, որ մունիցիպալ կառավարման ուսումնասիրության առարկաներն են  քաղաքաշինությունը, ճարտարապետությունը, շինարարությունն ու բարեկարգումը, անշարժ գույքի կառավարումը, միջազգային համագործակցությունը, զբոսաշրջությունը և այլն:


Աշխատանքի նպատակն է  այլընտրանքային լուծում տալ Երևանում առկա տրանսպորտային համակարգի հիմնախնդիրներին, այն է՝ ոչ արդյունավետ գործող երթուղային ցանցը, միկրոավտոբուսների տեսակարար մեծ կշիռը, տրանսպորտի կանգառների  ոչ արդյունավետ տեղաբաշխվածությունը, ոչ ժամանակակից տրանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև նպաստել 2017թ. մեկնարկած հասարակական տրանսպորտի նոր ծրագրի ներդրմանը:

Սեմինարին ներկայացվող մոդելը հիմնված էր միկրոավտոբուսների շահագործումից աստիճանաբար հանելու և դրանք քաղաքային ավտոբուսներով փոխարինելու ընթացիկ ջանքերի վրա:  

Մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ժամանակակից գործիքների միջոցով կառուցվել էր ժամանման գնահատված պահի կանխատեսման տարբեր մոդելներ խցանումների դեպքում: Որպես տվյալների բազա՝ ընտրվել է 10050 ճանապարհ ողջ մայրաքաղաքի երկայնքով, իսկ ընտրված մոդել՝ SIMPLE NN:

Բանախոսը նշեց, որ կիրառված մոդելի շնորհիվ հնարավոր եղավ՝
1) հասարակական նոր տրանսպորտային ցանցի կառուցում և տրանսպորտային համակարգի հետ կապված տնտեսական, վարչական, էկոլոգիական ծախքերի կրճատում,
2) փողոցային լուսացույցերի աշխատանքի օպտիմալացում,

3)ժամանակի կառավարում: