YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՔՆՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնում հերթական գիտական սեմինարը վարում էր տ.գ.դ. պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը:

Սեմինարի սկզբում անդրադարձ կատարվեց տնտեսական զարգացման գործում ինստիտուտների դերին: Նշվեց, որ ինստիտուտների որակը և  մարդկանց վարքագծային նախադրյալները փոխելու համար  երկարատև աշխատանք է անհրաժեշտ: 

Ֆորմալ ինստիտուտների նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունը հնարավորություն է տալիս իրականացնել ինստիտուտների և մարդկանց վարքագծային նախադրյալների բարեփոխումներ:

ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրային հիմնադրույթների քննարկման համատեքստում պրոֆեսորն ընդգծեց  կարևոր ինստիտուցիոնալ խնդիրներ, որոնք կանգնած են Հայաստանի տնտեսության առաջ, ինչպես մի քանի դրույթներ, որ պետք է պարունակի (կամ օբյեկտիվորեն չի կարող պարունակել, որքան էլ դրանք գայթակղիչ լինեն) ինստիտուցիոնալ վերափոխումների համապարփակ ծրագիրը: