ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԵՔՍԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Սեմինարին զեկուցում էին ֆակուլտետի ասպիրանտներ Գագիկ Չախոյանը և Ենոք Հակոբյանը /գիտական ղեկավար՝ Ռուբեն Գևորգյան/:
Սեմինարի ընթացքում ցույց տրվեց, որ ՀՀ տարածքային զարգացման ինդեքսը թույլ է տալիս գնահատել, համեմատել և մշտադիտարկել ՀՀ տարածքային զարգացումը: Որոշակի մոդիֆիկացիայով կառուցվում է ԵՄ Ռեգիոնալ մրցունակության ինդեքսի և Մարդկային զարգացման ինդեքսի հիման վրա:
Բանախոսների եզրահանգմամբ ինդեքսը բացահայտում է Հայաստանի համայնքների զարգացման մակարդակների էական տարբերությունները, թույլ է տալիս մշտադիտարկել և նույնականացնել համայնքների հիմնախնդիրները և իրականացնել տարածքային քաղաքականության մշակման առավել ռացիոնալ մոտեցում: