YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Երևանի պետական համալսարանի Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը  ՀՀ Կենտրոնական բանկի «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ «Կենտրոնական բանկի անկախությունը որպես ՀՀ սահմանադրականության կարևոր նորմ» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԲ-ում կազմակերպել էր կլոր սեղան-հանդիպում:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը, Աշոտ Մկրտչյանը, Օլեգ Աղասյանը, Արթուր Ստեփանյանը, ՀՀ ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական  Հասմիկ  Ղահրամանյանը,  ՀՀ ԿԲ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Սարգսյանը, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, ասպիրանտներ Վահագն Տեփոյանը և Աշոտ Նանյանը:

Քննարկմանը հեռավար կարգով մասնակցում էր ՀՀ ԿԲ Դիլիջանի Դրամավարկային քաղաքականության վարչությունը:

Կլոր սեղանի օրակարգում ներառված էր տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր  Ռուբեն Գևորգյանի զեկուցումը «Կենտրոնական բանկերի անկախության,  գնաճի և ֆինանսական կայունության միջև կապերը (Գարիգայի ինդեքս)» թեմայի շրջանակներում: Տնտեսագիտության թեկնածու Ժիրայր Մխիթարյանի կողմից ներկայացվեց «Կենտրոնական բանկերի անկախության քանակական գնահատումները», իսկ ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի ասպիրանտ, Կենտրոնի աշխատակից  Վարսի Սարգսյանը ներկայացրեց ԿԲ անկախության և գների կայունության վերաբերյալ հարցման արդյունքները:      

Հանդիպման ժամանակ ընդհանուր քննարկման արժանացավ ԿԲ անկախության կարևորությունը գների և ֆինանսական կայունության ապահովման գործում, դիտարկվեց ԿԲ անկախության գնահատականը սահմանադրական տնտեսագիտության տեսանկյունից: