ՔԼԱՍՏԵՐԱՑՈՒՄ I-M-T ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՄԱՍ 1
ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի հերթական գիտական սեմինարին զեկուցում էր Ամասիա Ղազարյանը/գիտական ղեկավար՝ դոցենտ Ռ.Ավետիսյան/:
Սեմինարի թեման էր «Քլաստերացում I-M-T մոդելի ձևաչափով»:
Քլաստերացման գործընթացը նկարագրելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քլաստեր հանդիսանում է սպառող՝ իր նախասիրություններով հանդերձ: Տարբերակում ենք բացարձակ քլաստերացում, երբ գործակիցները սահմանվում են նախօրոք և հարաբերական քլաստերացում, երբ գործակիցները ընթացքում են որոշվում:
Սեմինարի ընթացքում բանախոսը մոդելը ներկայացրեց օրինակի հիման վրա: I-M-T մոդելի նկարագիրը տալու համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ կետերը.
1. մոդելը դիտարկվում է սպառողի կողմից նախնական ընտրության կատարման փուլ,
2. ձեռք է բերվում սպառողի բյուջեում տեսակարար մեծ կշիռ ունեցող ծախս պարունակող ապրանք:
Հարկ է նշել, որ մոդելում առկա են օգտակարության ֆունկցիա և բյուջետային սահմանափակում, ընդ որում՝ բյուջետային սահմանափակումը հանդիսանում է գնորդի սուբյեկտիվ գնահատականը իր ակտիվների և ակնկալվող ծախսերի վերաբերյալ:
I-M-T մոդելի ուսումնասիրության ժամանակ բանախոսն ընդգծեց նաև այն, որ տվյալ մոդելում սպառողն ունի որոշակի նախընտրություններ, որոնք վերաբերում են ինչպես օբյեկտը բնութագրող հատկանիշներին, այնպես էլ հատկանիշի պարունակած տարրերին: