ԴԻՍԿՐԵՏ ՓՈՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՈՐՈՇ ՄԵԹՈԴՆԵՐ
ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի հերթական սեմինարը նվիրված էր դիսկրետ փոփոխականների դասակարգման որոշ մեթոդների ուսումնասիրությանը: Սեմինարին զեկույցով հանդես եկավ պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը:
Սեմինարի առաջին մասը նվիրված էր օբյեկտների ճանաչողության և դասակարգման մեթոդների քննությանը: Նշվեց, որ դրանք լայն կիրառություն ունեն գիտության տարբեր բնագավառներում: Դիսկրետ մոդելավորման մեթոդների օգնությամբ կատարվում են բազմապիսի թեստային հետազոտություններ, որոնց նպատակն է դասակարգել տարբեր օբյեկտներ և գնահատել դրանց կարևորության աստիճանը:
Սեմինարի ընթացքում առաջադրվեցին մի քանի մոտեցումներ օբյեկտների ճանաչողության, դասակարգման և կառավարման վերաբերյալ:
Բանախոսը նշեց, որ ախտորոշող թեստերի և փակուղային թեստերի վրա հիմնված հայտնի մեթոդները ոչ միշտ են հնարավորություն տալիս լուծել պրակտիկ խնդիրներ: Մասնավորապես, սահմանադրական տնտեսագիտությունում մի շարք խնդիրներ են առաջանում, որտեղ հայտանիշները ընդունում են 2-ից ավելի արժեքներ: Բանախոսը առաջարկեց այդ խնդիրները լուծել «համընկնումների մատրիցների» միջոցով:
Սեմինարն ավարտվեց հարցադրում-քննարկումներով: