ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սույն թվականի նոյեմբերի 1-3-ը «Սահմանադրական մշակույթ» միջազգային գիտավերլուծական կենտրոնի կողմից կազմակերպվել էր միջազգային խորհրդաժողով «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով:
Խորհրդաժողովի սկզբում իր ելույթով հանդես եկավ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Ողջույնի խոսք հղեց նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:
Հյուրերի թվում էին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոն, Մյունխենի բարձրագույն վերաքննիչ դատարանի նախագահ պարոն Մանֆրեդ Դաուստերը, Մոնղոլիայի սահմանադրական դատարանի նախագահ պարոն Օդբայար Դորժը:
«Նոր հազարամյակի սահմանադրականությունը» միջազգային խորհրդաժողովին իր ելույթով հանդես եկավ նաև «Սահմանադրական մշակույթ» միջազգային գիտավերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ, Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն տ.գ.դ. պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:
Պրոֆեսորն հատուկ ընդգծեց Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի կողմից իրականացվող գործունեության կարևորությունն ու անհրաժեշտությունը մեր երկրում: