Ժամանակակից անհատի իրավական վարքագծին ուղղված մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները
Նոյեմբերի 17-18-ը ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը և Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոնը ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի հետ համատեղ, Սուրբ Աթոռի և Արևելագիտության պապական ինստիտուտի աջակցությամբ Հռոմի Արևելագիտության պապական ինստիտուտի Մեծ դահլիճում նախատեսում է կազմակերպել «Ժամանակակից անհատի հոգևոր և իրավական վարքագծին նետված մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» խորագրով միջազգային խորհրդաժողով:
Խորհրդաժողովին մասնակցելու են մի շարք երկրների սահմանադրական դատարանների պատվիրակություններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրահայտ սահմանադրագետներ Ավստրիայից, Հունգարիայից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Մակեդոնիայից, Սերբիայից, Իռլանդիայից, Իսլանդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Տաջիկստանից: