YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

21-րդ դարի առաջին երկու տասնամյակը ՀՀ համար նոր մարտահրավերների և բարդ փորձությունների հաղթահարման ժամանակաշրջան է: ՀՀ Կառավարության 2017-2022 թթ. ծրագրում նշված է, որ մեր երկրի զարգացումը պետք է ուղղված լինի այն մարտահրավերների հաղթահարմանը, որոնց այսօր բախվում է Հայաստանը


Ժամանակակից գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանի համար խելացի և նորարար տնտեսություն ունենալն այլընտրանք չունի:
ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովի հիմնական նպատակն է ապահովել տնտեսության և հասարակության զարգացման հիմնախնդիրներին նվիրված մասնագիտական հարթակ տարբեր բնագավառների մասնագետների համար:


Գիտաժողովի լիագումար նիստում  զեկուցմամբ հանդես եկավ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Հայկ Սարգսյանը «Սահմանադրականության ճարտարապետություն. ախտորոշում, տնտեսաիրավական կարգավորումներ» թեմայով:


Զեկուցումներով հանդես եկան նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ով ներկայացրեց «Ֆինանսական կայունությունը որպես տնտեսական աճի ապահովման նախադրյալ» թեման, ՀՀ կրթության և գիտության նախարարության ԳՊԿ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ով ներկայացրեց  գիտության կարևորությունը՝ որպես պետության ինովացիոն զարգացման հիմք և ՀՊՏՀ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: