Զեկուցումներ՝ նվիրված Սահմանադրականության առանձին թեմաներին 13.11.2017
Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի գիտական սեմինարը տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 16:00-ին ֆակուլտետի գրադարան-կաբինետում (305սենյակ):
Ներկայացվելու են ասպիրանտներ Գագիկ Չախոյանի, Գեորգի Ավետիսյանի, Հայկ Ադիլխանյանի և Սաթենիկ Սարգսյանի ատենախոսությունների հիմնական դրույթները, ինչպես նաև դոցենտ Կառլեն Խաչատրյանի և Կարո Ավետիսյանի <<Սահմանադրականության, պետության կայացվածության և տնտեսական անվտանգության ցուցանիշների փոխառնչությունները>> թեմայով զեկույցը:
Սեմինարը վարելու է պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը: