YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԴԻՍԿՐԵՏ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Սեմինարի նպատակը դիսկրետ մոդելավորման որոշ օժանդակ եզրերի, ինչպես օրինակ ախտորոշող և ստուգող թեստերի ու դրանց կիրառությունների լուսաբանման միջոցով՝ առաջին մոտարկմամբ, պայմանական օրինակի վրա սահմանադրականության ֆենոմենալ հասկացության գնահատման ուղենշումն է:

Ճանաչողության և դասակարգման կիրառվող մեթոդը խնդրի առարկա մոդելավորման գործիքներից մեկն է, որն այստեղ բերվել է առանց ալգորիթմների նկարագրության ու ծրագրային փաթեթի ներկայացման և որի արդյունավետության մասին դատողություններն ինքնուրույն հետազոտության առարկա են: