YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՌԵԳՐԵՍԻՈՆ ԱՆԱԼԻԶ SPSS ՓԱԹԵԹԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը ,,Data Science for Business՛՛ մագիստրոսական ծրագրի հետ համատեղ շարունակում է իրականացնել կարճաժամկետ դասընթացներ:

«Ռեգրեսիոն անալիզ SPSS փաթեթի օգնությամբ» վերտառությամբ դասընթացը վարում էր պրոֆեսոր Ռ. Գևորգյանը:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին սովորեցնել կիրառել  վիճակագրական մեթոդներ և ծանոթանալ ռեգրեսիոն անալիզի հիմունքներին՝ խուսափելով բարդ մաթեմատիկական հաշվարկներից:

Պրոֆեսորի կողմից դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է SPSS-ի կիրառումը զույգային և բազմաչափ ռեգրեսիոն մոդելների կառուցման դեպքում:


Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: