ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՈՉ ՀՍՏԱԿ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փորձագետների գնահատականները լայն կիրառություն ունեն գիտության տարբեր բնագավառներում։ Ուսումնասիրվող խնդիրների բնույթից ելնելով` գնահատման եղանակների ընտրությունը կարող է տարբերվել։ Սեմինարի ընթացքում քննարկվեց փորձագետների կողմից տրվող միջակայքային գնահատականների և ոչ հստակ բազմությունների փոխկապվածության հարցը։ Նախ ներկայացվեց գնահատականների՝ ըստ կատեգորիաների ներկայացման խնդիրը, ապա յուրաքանչյուր կատեգորիայի համար՝ պատկանելիության անընդհատ ֆունկցիայի ստացման հարցը։
Սեմինարին ներկայացվեցին նաև ուսումնասիրվող մեթոդի կիրառության օրինակներ՝ մասնավորապես, քննարկվեց գնահատականների՝ սեղանաձև պատկանելիության ֆունկցիայով ներկայացնելու խնդիրը։
Հարկ է նշել, որ մեթոդն իր կիրառությունն է գտել աշխատանքային գործունեության մեջ, օրինակ մենեջերի որոշ ունակությունների բացահայտման և ուսումնասիրման հարցում: