YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՈՉ ՀՍՏԱԿ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սեմինարին զեկուցեց Բելլա Գրիգորյանը (գիտական ղեկավար՝ դոցենտ Ռ. Ավետիսյան):

Ոչ հստակ բազմությունների կիրառումը կապված է այն հանգամանքի հետ, որ իրական կյանքում մի շարք հասկացություններ հստակ սահմանել հնարավոր չէ։

Ոչ հստակ բազմությունները կարելի է կիրառել մի շարք բնագավառներում։ Մասնավորապես,  դրանց միջոցով կարելի է նաև լուծել սահմանադրականության հետ կապված որոշակի խնդիրներ։

Գիտական սեմինարի ընթացքում ներկայացվեց, թե ինչպես կարելի է որոշել ոչ հստակ բազմությանը տարրի պատկանելիության աստիճանը, ինչպես են ստացվում փորձագիտական գնահատականները և ինչպես ոչ հստակ բազմությունը կարելի է բերել հստակ բազմության տեսքի։