YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՈՉ ՀՍՏԱԿ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սեմինարին զեկուցեց Ամասիա Ղազարյանը (գիտական ղեկավար՝ դոցենտ Ռ. Ավետիսյան):

Ոչ հստակ բազմություններն իրենց կիրառությունն են գտնում այնպիսի իրավիճակներում, երբ առկա է փորձագետների կողմից տրվող գնահատականների, տարբեր ցուցանիշների, ինչպես նաև տեղեկատվության անորոշություն: Եթե սովորական բազմությունների դեպքում տարրը կարող է  պատկանել կամ չպատկանել որոշակի բազմությանը, ապա ոչ հստակ բազմությունների դեպքում տարրը կարող է նաև ունենալ պատկանելիության որոշ աստիճան:

Տնտեսագիտության մեջ ոչ հստակ բազմությունների կիրառության հետ կապված կատարվել են  տարաբնույթ աշխատանքներ, մասնավորապես՝ ներդրումային նախագծերի գնահատում, կազմակերպության սնանկության ռիսկի գնահատում, ֆոնդային պորտֆելի օպտիմալացում, բիզնեսի մակրոտնտեսական միջավայրի և մարկետինգային վերլուծություն:

Նշվեց, որ հետագա ուսումնասիրությունները ուղղորդվելու են մաթեմատիկական ապարատի կիրառմանը սահմանադրականության մշտադիտարկման խնդիրների լուծմանը: