YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐ. ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնում հերթական գիտական սեմինարն էր: 

Զեկուցում էր Մհեր Մանասյանը «Կրիպտոակտիվներ. հեռանկարներ և կարգավորումներ» թեման:

Բանախոսը ելույթի սկզբում ներկայացրեց կրիպտոգրաֆիայի զարգացման փուլերը՝ ընդգծելով, որ դրանք սկիզբ են առել դեռևս մ.թ.ա. 3000-ականներին, այնուհետև՝ կրիպտոարժույթների տեսակները:

Անդրադարձ կատարվեց նաև կրիպտոակտիվների գործածության առավելություններին և թերություններին՝  նշելով, որ հիմնական առավելությունների շարքին կարող են դասվում տեխնոլոգիական առաջընթացը, կրիպտոակտիվներով առք ու վաճառքը, ներդրումների ներգրավվումը և կառույցներում կառավարման համակարգի արագության և անվտանգության մակարդակի բարձրացումը:

Իսկ  կրիպտոակտիվների գործածության թերություններից բանախոսն ընդգծեց մայներների եկամտի կորուստը, տրանսակցիոն գաղտնիության բացակայությունը և մարդ – տեխնոլոգիա – երկիր պարադոքսը:

Սեմինարի վերջում բանախոսն արաջարկեց  ՀՀ-ում ստեղծել հանձնաժողով կրիպտոակտիվների կիրառման կարգավորումների մշակման համար, ինչպես նաև կազմակերպել դասընթացներ սպառողի վարքագիծը որոշակի կառավարելի դարձնելու համար: