ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համաձայն Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալների, 2021թ․ ՀՀ ՀՆԱ-ի աճը կազմել է 5.7%: ԱՄՆ դոլարով արտահայտված Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է շուրջ 13.9 մլդ․ $:
Հայաստանը 2021թ Ռուսաստանից ներկրել է 2.45 մլդ․ խորանարդ մետր գազ, վճարելով 1000 խորանարդ մետր գազի համար 165$:
Նկարում բերված է 2021-2022 թթ․ գազի գների դինամիկան ըստ Նիդերլանդների TTF (Title Transfer Facility) գազային առևտրի կենտրոնի տվյալների։ Այս գազային հաբում ձևավորված գները համարվում են Եվրոպայում գազի գների հիմնական ցուցանիշը։ Նկարում արտացոլված են գազի շաբաթական գները։ Համաձայն այս տվյալների 2021թ․ գազի միջին գինը շուկաներում կազմել է 566$.
Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարբերության հաշվին Հայաստանի տնտեսությունը «սուբսիդավորվել» է շուրջ 983 միլիոն $, ինչը կազմում է 2021թ․ ՀՀ ՀՆԱ-ի շուրջ 7%: Ստացվում է, որ առանց այս պրեֆերենցիայի Հայաստանում 2021թ կունենայինք տնտեսության անկում։ Հասկանալի է, որ ՀՀ տնտեսական ցուցանիշների վրա բազմաթիվ գործոններ են ազդում, բայց հաշվի չառնել այս գործոնը, որը որևիցե ձևով կապված չէ պետության քաղաքականության հետ, և որը 2021 թ․ Հայաստանին տվել է ՀՆԱ-ի 7% չափով ուղղակի «ֆոռա» հնարավոր չէ։ Երկրորդային էֆֆեկտները հաշվելով այս ազդեցությունը կարող է ավելի մեծ լինել։
Պատկերը ավելի տպավորիչ է 2022թ․։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի նախնական ծավալը կազմել է 1 898 759.5 մլն․ դրամ կամ 4.2 մլրդ․ $(1 ԱՄՆ = 450 դրամ): Տնտեսական աճը կազմել է 13%: 2022թ․ առաջին կիսամյակում մատակարարված գազի ծավալները կազմում են 1411.9 մլն խորանարդ մետր։ Նույն տրամաբանությամբ հաշվարկված «սուբսիդավորման» ծավալը 2022թ․ 2-րդ եռամսյակում կազմել է շուրջ 706 միլ. դրամ կամ ՀՆԱ-ի շուրջ 17%-ը:
Համոզված ենք, որ վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները քննարկելիս այս «անհատույց» սուբսիդավորումը հաշվի չառնելը աղավաղում է ընդհանուր պատկերը և շեղում է պրոբլեմների բացահայտումներից։
Ուշագրավ է, որ 2020թ․ գարնանը Հայաստանի իշխանությունն ակտիվորեն պայքարում էր Ռուսաստանից մատակարարվող գազի գներն «ավելի ադապտիվ» դարձնելու համար: Այդ պայքարը հաջողության չհասավ, քանի որ կար ակնհայտ պատասխան, որ անհրաժեշտ է կողմնորոշվել ի՞նչ տիպի պայմանագիր է ակնկալում Հայաստանը (ֆիքսած, թե լողացող գներով) անկախ այդ պահին շուկայում ձևավորված գներից։ Եթե այդ «պայքարը» հաջողության հասներ, կարծում ենք վերջին 1.5 տարվա տնտեսական աճը կարող էր ընդհանրապես չլիներ։