Ի՞ՆՉ ԱՆԵԼ.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ համատեղ ս.թ. նոյեմբերի 23-ին կազմակերպել էր գիտագործնական խորհրդաժողով՝ նվիրված ՀՀ տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին:
Խորհրդաժողովի մասնակիցներին և հյուրերին իրենց ողջույնի խոսքը հղեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Գիտական զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Հ. Սարգսյանը, ֆակուլտետի ամբիոնների պրոֆեսորներ Ռ. Գևորգյանը, Ա.Մարկոսյանը, Հ. Մնացականյանը, Ս. Դավոյանը, Ա. Առաքելյանը Վ. Բոստանջյանը, Բ. Ասատրյանը:
Գիտաժողովին զեկուցումներ ներկայացրին նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, ՀՊՏՀ-ի, Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի մասնագետներ, ինչպես նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտներ և մագիստրանտներ: