YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՇՆՈՐՀՎԵՑԻՆ «SPSS ՓԱԹԵԹԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ:

ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը ,,Data Science for Business՛՛ մագիստրոսական ծրագրի հետ համատեղ շարունակում է իրականացնել ծրագրային դասընթացներ:

,,SPSS փաթեթի հիմունքները՛՛ դասընթացին մասնակցում էին չորս տասնյակից ավելի ուսանողներ, ասպիրանտներ և դասախոսներ:

Այս կարճաժամկետ դասընթացի նպատակն էր ծանոթացնել հետազոտողներին  SPSS փաթեթին:

Դասընթացի մասնակիցներին ներկայացվել է մի շարք պարզ, բայց մեծ կիրառություն ունեցող վիճակագրական մեթոդների օգտագործումը SPSS փաթեթում:

Հարկ է նշել, որ դասընթացի կարևորագույն մաս են կազմել գործնական և ինքնուրույն աշխատանքները, որոնք իրականացվել են իրական տվյալների բազայի հիման վրա:

Դասընթացին պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանի կողմից ներկայացվել են տվյալների հավաքագրման, մոդելների կառուցման և ստացված արդյունքների վերլուծության մեթոդները:

,,SPSS փաթեթի հիմունքները՛՛ դասընթացներն անց են կացվել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համակարգչային լսարանում:

Նշենք, որ դասընթացները լինելու են շարունակական: