YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Սույն թվականի մարտի 15-ին Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ ԿԲ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ: 

«Կենտրոնական բանկի անկախությունը որպես ՀՀ սահմանադրականության կարևոր նորմ»  ծրագրի շրջանակներում  քննարկվեցին Կենտրոնական բանկերի անկախության վերաբերյալ կատարված և կատարվելիք հետազոտության աշխատանքները: 

Քննարկմանը ներկա էին ՀՀ ԿԲ խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը, ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական Հասմիկ Ղահրամանյանը, Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Սարգսյանը, տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը և գիտաշխատողներ Վարսենիկ Սարգսյանն ու Ժիրայր Մխիթարյանը:

2015 թ. տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ որպես ՀՀ կենտրոնական բանկի հիմնական նպատակ ամրագրվեց նաև ֆինանսական կայունության ապահովումը: Անկախ և պրոֆեսիոնալ կենտրոնական բանկի առկայությունը  թույլ կտա նաև ապագայում, հետևողական միկրոպրուդենցիալ և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների իրականացմամբ, երաշխավորել ֆինանսական կայունություն ՀՀ-ում:

Քննարկման ընթացքում նշվեց նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի անկախության աստիճանն ըստ GMT ինդեքսի աճելու է ՀՀ-ում իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որոնք գործողության ուժի մեջ կմտնեն 2018 թվականի ապրիլի 9-ից՝ կազմելով 14 միավոր (87.5%)՝ նախկին 13 միավորի (81.25%-ի) համեմատությամբ (առավելագույն միավորը 16-ն է):

GMT ինդեքսը հաշվարկվել է 1991 թվականին (Grilli, V., D. Masciandaro, and G. Tabellini, 1991, “Political and Monetary Institutions and Public Fiancial Policies in the Industrial Countries,” Economic Policy, Vol. 12, pp. 341-392) և վերահաշվարկվել 2006 թվականին (Arnone, M., B. Laurens, and Jean-Francois Segalotto, 2006, “Measures of Central Bank Autonomy: Empirical Evidence for OECD, Developing, and Emerging Market Economies,” IMF Working Paper, WP/06/228).