ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐՆ Է ՌՈՒԲԵՆ ՍԵՐԳԵՅԻ ԵՆԻԿՈԼՈՊՈՎԸ։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի շրջանակներում կայացավ հանդիպում РЭШ-ի (Российская экономическая школа) ռեկտոր, հայտնի հայազգի գիտնական, տնտեսագետ, ֆիզիկոս Ռուբեն Սերգեյի Ենիկոլոպովի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ և բազմակողմ գիտակրթական համագործակցության եզրերը։
Քննարկմանը մասնակցում էին ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ծրագրերի ղեկավարները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։