ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ՝ R ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Ս.թ. մարտի 1-ից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտավերլուծական կենտրոնը Data Science for Business մագիստրոսական ծրագրի շրջանակներում իրականացնում է կարճաժամկետ դասընթաց «R ծրագրային փաթեթ սկսնակների համար»:
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է կարճ ժամանակահատվածում սովորեցնել R ծրագրի հիմունքները՝ առանց բարդ մաթեմատիկական նախնական գիտելիքների: Ենթադրվում է, որ հետագայում ունկնդիրները այս դասընթացի գիտելիքները պետք է օգտագործեն ինքնուսուցման կամ հետագա դասընթացների միջոցով գիտելիքները ավելի խորացնելու և կատարելագործելու համար:
Դասընթացի նկարագրությունը
Դասընթացը իրականացվելու է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտավերլուծական կենտրոնի համակարգչային լաբորատորիայում, որտեղ յուրաքանչյուր ունկնդրին կտրամադրվի առանձին համակարգիչ: Խրախուսվում է մասնակցությունը դասընթացին սեփական նոութբուկներով: Դասընթացը ամբողջությամբ կառուցված է լինելու իրական օրինակների դիտարկման և քննարկման վրա:
Ո՞վ կարող է մասնակցել
Դասընթացին կարող են մասնակցել բոլոր այն հետազոտողները և կառավարման ոլորտում աշխատող մասնագետները, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքներում օգտագործել ժամանակակից վերլուծական մեթոդներ և ծրագրեր:
Դասընթացին կարող են դիմել ցանկացած ոլորտի մասնագետներ, դրա համար անհրաժեշտ են ընդամենը համակարգչային նվազագույն գիտելիքներ (օրինակ՝ ծանոթություն Excel-ին) :
Դասախոս
Դասընթացը վարելու է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Ալբերտի Գևորգյանը: Ռուբեն Գևորգյանը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, տնտեսագիտության դոկտոր: Ունի ֆինանսական ռիսկերի կառավարման միջազգային սերտիֆիկատ (FRM): Պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը ԵՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է, նրա գիտական հետաքրքրությունները վիճակագրության և էկոնոմետրիկայի ոլորտում են: Պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը դասախոսում է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Թեմաներ
Դաս1. R և R ստուդիո ծրագրերի նկարագրություն և համակարգչի վրա տեղադրելը: R-ով էլեմենտար հաշվարկների իրականացում:
Դաս2. R-ում տվյալների մուտքագրումը և այլ ծրագրերից տվյալների ներմուծումը: Տվյալների բազայի ստեղծում R-ի միջոցով: Տվյալների մաքրում և տվյալների վերափոխում:
Դաս3. Տվյալների վիզուալիզացիա R-ի միջոցով, toolbox-երի օգտագործումը R-ում:
Դաս4. Նկարագրական վիճակագրության մեթոդներով վերլուծական խնդիրների լուծում:
Դաս5. ggplot փաթեթի միջոցով տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա:
Դասընթացի տևողությունը
Դասընթացը բաղկացած է 5 հանդիպումներից, օրական 2 ժամ՝ ընդմիջում 15 րոպե: Դասընթացի անցկացման ժամերն են 18.30-ից մինչև 20.40:
Դասընթացի անցկացման վայրը
Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտավերլուծական կենտրոնի համակարգչային լսարանում:
Դասընթացի արժեքը
Դասընթացի արժեքն է 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Դասընթացը հաջող ավարտելու դեպքում տրվում է սերտիֆիկատ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 096 80 44 60, 098 99 80 55, 010 710 668, 060 710 680 կամ գրել sahmanadrakan_tntesagitutyun@mail.ru հասցեին:
Հասցե՝ Աբովյան 52, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ