ԲԱՑ ԴԱՍ R ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ ,,R ծրագրային փաթեթը սկսնակների համար՛՛ վերտառությամբ բաց դաս, որը վարում էր ,,Տվյալների գիտությունը բիզնեսում՛՛ մագիստրոսական ծրագրի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուբեն Գևորգյանը:
Մասնակիցների թվում էին ինչպես ֆակուլտետի մագիստրանտներ և ասպիրանտներ, այնպես էլ ՀՊՏՀ, ՀԱՀ ուսանողներ:
Պրոֆեսորը ներկայացրեց ,,R ծրագրային փաթեթի՛՛ բովանդակությունը, կիրառման ոլորտները և նպատակները:
Բաց դասն ավարտվեց քննարկումով: