ԲԱՑ ԴԱՍ- R ծրագրային փաթեթ սկսնակների համար
ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը և Data Science for Business մագիստրոսական ծրագիրը «R ծրագրային փաթեթ սկսնակների համար» դասընթացի շրջանակներում կազմակերպում է ԲԱՑ ԴԱՍ, որտեղ կարող եք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.
ի°նչ է իրենից ներկայացնում R ծրագրային փաթեթը,
որտե°ղ կարող է կիրառվել R ծրագրային փաթեթը,
ինչպե°ս է անցկացվելու «R ծրագրային փաթեթ սկսնակների համար» դասընթացը:
Բաց դասի շրջանակներում կստանաք տեղեկատվություն նաև հարակից այլ դասընթացների վերաբերյալ (Pyton, SPSS, Matlab, Machine Learning և այլն):
Դասընթացը տեղի կունենա ս.թ. մարտի 28-ին, ժամը 18:30-19:30 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 307 լսարանում:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է: