2018 Թ. ԲՅՈՒՋԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱԿՆԿԱԼԵԼ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ. ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այս մասին բազմիցս հայտարարել է տարբեր հանդիպումների ժամանակ, այսօր էլ վերահաստատեց խորհրդարանում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ։
Aysor.am-ի հետ զրույցում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն ասաց, թե կանխատեսվող տնտեսական աճն իրատեսական է։
«4,5 տոկոս տնտեսական աճն իրատեսական գնահատական է, հատկապես երբ դա հնչում է կառավարության կողմից, որովհետև կառավարությունն աշխատում է հնարավորինս զգուշավորություն ցուցաբերել նման արդյունքների հրապարակման ժամանակ, այն ակնկալիքով, որ չլինի ավելի փոքր, քան նախանշված բնագիծն է։ Բայց ես կարծում եմ, որ պոտենցիալ հնարավորությունները շատ ավելի մեծ են, եթե, իհարկե, ցուցաբերվի հետևողականություն տնտեսական քաղաքականության այն մասով, որ այսօր ստեղծված է ՀՀ-ում և առկա առավելությունները գործարկվեն ամբողջովին», - նշեց Հայկ Սարգսյանը:
- Ասացիք, որ պոտենցիալ հնարավորությունները մեծ են։ Ի՞նչն էայդպիսի լավատեսության
հիմքը, հաշվի առնելով հանգամանքը, որվարչապետն ասում է, թե տնտեսական աճի
հիմքերը բավարար ամուրչեն երկարաժամկետ տնտեսական աճի հավակնելու համար։
- Այդ հարցում ունեմ իմ, չէի ասի օրիգինալ, այլ այսօր ընդունված համընդհանուր տեսակետը, այն է՝ տնտեսության ոլորտում ժողովրդավարական նորմերն ամրագրել, ունենալ ինստիտուտների գործարկում։ Եթե ինստիտուտները վատ աշխատեցին, դժվար կլինի։ Մասնավորապես՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, այս ինստիտուտները պետք է շատ լավ աշխատեն, դա բավարար պայմաններ կստեղծի նաև ներդրումների ապահովման համար։
- Ակնկալվող 4,5 տոկոս տնտեսական աճի պայմաններում քաղաքացու կենսամակարդակում փոփոխություններ կլինե՞ն։
- Կարծում եմ՝ այս աճի պայմաններում բնակչությունը դեռևս չի զգա շոշափելի փոփոխություններ, դրանք կլինեն աստիճանաբար, եթե մենք ունենանք հետևողական զարգացում տարիների ընթացքում, ընդ որում, ոչ պակաս, քան ՀՆԱ-ի 5-6 տոկոս արդյունքն է։ Այդ արդյունքները կունենանք, եթե հաշվի առնենք, որ այդ քաղաքականությունը միտված պետք է լինի եկամուտների բևեռացման մեղմացմանը, որովհետև այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ ունենք եկամուտների խիստ բևեռացում, իսկ դա հասարակության լայն շերտերի համար չի կարող նպաստավոր լինել։
Ի վերջո, աճը շոշափելի կարող է լինել, եթե բարձրանան աշխատավարձերը, իրական եկամուտները, ցածր ինֆլյացիայի պայմաններում աշխտավարձերի և կենսաթոշակների բարձրացում տեղի ունենա։ Սակայն այդ հնարավորությունները դեռևս արձանագրված չեն այս տարվա բյուջեում։
- Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որտարեվերջին արտաքին
պարտքը կհասնի 6,7 միլիարդի։ Մտահոգիչ չե՞քհամարում պարտքի ավելացումը։
- Ոչ, մտահոգիչ չէ։ Աշխարհում է ընդունված պարտք ունենալը, բոլոր երկրներն են պարտքային խրամատներում։ Շատ կարևոր է, թե այդ պարտքն ինչ արդյունավետությամբ է գործադրվում։ Առաջիկա տարիներին բացարձակ թվի ավելացման պայմաններում ունենալու ենք պարտքային բեռի տեմպի նվազեցում, ինչը լավ նախանշան է հետագայում այդ բեռը թեթևացնելու համար։
- Հետևաբար, կարո՞ղ ենք ասել, որ 2018 թվականի բյուջեն իրատեսականէ, և արտաքին
ցնցումների դեպքում էլ երկրում շոկեր չեն լինի։
- Մտավախություններ չկան, սակայն ինչպես ընթացիկ տարվա, այնպես էլ եկող տարվա բյուջեի արդյունքներով չենք կարող ակնկալել բարեկեցության մակարդակի էական բարձրացում։