«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ ԳԵՎՈՐԳ ՂԱԼԱՉՅԱՆԸ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ Տ. Գ. Դ. ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնում «Տվյալների գիտությունը բիզնեսում» նոր մագիստրոսական ծրագրի ղեկավարը ամբիոնի պրոֆեսոր Ռ. Գևորգյանն է:
Նոր մագիստրոսական ծրագրում ընդգրկված ուսանողները պարբերաբար մասնագիտական խորհրդատվություն են ստանում պրոֆեսոր Գևորգյանի կողմից:
Այս տարի ևս խումբն արդեն ձևավորված է, և ս.թ. սեպտեմբերից ուսանողները կարող են ստանալ գիտելիքներ, թե ինչպես կարող են մեծ տվյալները կիրառել բիզնեսում և այլ բնագավառներում: