SPSS ՓԱԹԵԹ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը ,,Data Science for Business՛՛մագիստրոսական ծրագրի հետ համատեղ շարունակում է իրականացնել ծրագրային դասընթացներ:
Ս.թ. հունիսի 7-ին տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում SPSS փաթեթ սկսնակների համար ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր ԲԱՑ ԴԱՍ:
ԲԱՑ ԴԱՍԻ նպատակն էր մասնակիցներին սովորեցնել SPSS ծրագրի հիմունքները՝ առանց բարդ մաթեմատիկական նախնական գիտելիքների:
Պետք է ընդգծել, որ մասնակիցները այս դասընթացի գիտելիքները կարող են օգտագործել ինքնուսուցման համար:
ԲԱՑ ԴԱՍԸ վարում էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Ալբերտի Գևորգյանը:
Դասընթացի մեկնարկը տրվում է ս.թ. հունիսի 11-ին: