«R ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ:
Ս.թ. ապրիլին ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը ,,Data Science for Business՛՛ մագիստրոսական ծրագրի հետ համատեղ իրականացրել է «R ծրագրային փաթեթ սկսնակների համար» կարճաժամկետ դասընթացը:
Դասընթացը իրականացվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտավերլուծական կենտրոնի համակարգչային լաբորատորիայում: «R ծրագրային փաթեթ սկսնակների համար» կարճաժամկետ դասընթացն ամբողջությամբ կառուցվել է իրական օրինակների դիտարկման և քննարկման վրա:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին սովորեցնել R ծրագրի հիմունքները՝ առանց բարդ մաթեմատիկական նախնական գիտելիքների: Պետք է ընդգծել, որ մասնակիցները այս դասընթացի գիտելիքները կարող են օգտագործել ինքնուսուցման, ինչպես նաև այլ ծրագրային փաթեթներ սովորելու և կատարելագործելու համար:
«R ծրագրային փաթեթ սկսնակների համար» դասընթացը վարում էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Ալբերտի Գևորգյանը:
Ծրագրի մասնակիցներ Աստղիկ Փարսյանին, Լիլիթ Մնոյանին, Ռոզինա Վարդապետյանին, Անի Ալոյանին, Նարինե Հովսեփյանին և Ֆելիքս Նիկոլյանին հավաստագրեր հանձնեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հայկ Լևոնի Սարգսյանը:
http://www.ysu.am/news/hy/R-software-package-for-beginners