YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԵՊՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:

ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնն այցելել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Քննարկման թեման ՀՀ տնտեսության թվային փոխակերպումների ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հիմնախնդիրներն էին:

Կլոր-սեղան հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը՝ կարևորելով թվայնացման հիմնախնդիրը որպես տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման ու կառուցակարգերի գործադրման կարևորագույն գործոն:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Հայկ Սարգսյանը նշեց, որ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական զարգացումները նախատեսվում է մշակել և տրամադրել ՀՀ տնտեսության թվային փոխակերպումների իրականացման ինստիտուցիոնալ նոր կառուցակարգեր:

Կլոր-սեղան հանդիպմանը պրեզենտացիայով հանդես եկավ նախարարության թվայնացման վարչության պետ պարոն Ա.Հակոբյանը՝ ներկայացնելով նախարարության կողմից մշակված ինստիտուտների թվայնացմանը վերաբերող ռազմավարության տեսլականը:

Հանդիպմանը ներկա էին նաև «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մի քանի ներկայացուցիչներ և ասպիրանտներ: